ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Երևանի Կոնդ թաղամասի խնդրին, որը 2007 թվականին ճանաչվել է գերակա շահ. «Կառավարությունը բնակիչների հետ կնքել է պայմանագրեր, սակայն շուրջ 1500 քաղաքացի մնացել է փողոցում, իսկ վարձակալության համար նրանց տրված գումարները շատ չնչին են, չեն համապատասխանում շուկայական գներին»,- ասաց Փոստանջյանը՝ հարցնելով, թե վերջիններս ե՞րբ են ստանալու իրենց բնակարանները:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը պատասխանեց, որ 2007 թվականին սկսված ծրագիրն առաջին փուլում ձախողվել է, 2012 թվականին կառավարությունը ստիպված է եղել նոր միջոցներ փնտրել, որպեսզի կարողանա քաղաքացիներին բնակարաններով ապահովելու խնդիրը լուծի, բայց խնդիրը վերջնական լուծում չի ստացել: Նրա խոսքով՝ 2017 թվականի հոկտեմբերին 1860 քառ մետր բնակելի տարածք շահագործման կհանձնվի և կտրվի բնակիչներին, լրացուցիչ 70 ընտանիքի գույքը, որը վերցված էր, որպեսզի իրացում կատարվեր, հետ է փոխանցվել բնակիչներին:
«Երկրորդ շենքը, որ պիտի կառուցվեր, հնարավոր է՝ չկառուցվի, քանի որ բնակիչների մեծ մասը հրաժարվում են և իրենց գումարները ստանում են, 310 միլիոն համապատասխան փոխհատուցում եղել է, այս ամիս 100 միլիոն լրացուցիչ գումար կփոխանցվի բնակիչներին»,- ասաց Դ. Լոքյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































