Դերասանուհի Քերի Ֆիշերը պատմել է իր գործընկեր Հարիսոն Ֆորդի հետ սիրավեպի մասին 1967թ․ «Աստղային պատերազմներ» ֆիլմի նկարահանման ժամանակ։ Ինչպես հաղորդում է Just Jared-ը, դերասանուհին, որը մարմնավորել է արքայադստեր կերպարանքը, նման խոստովանությամբ հանդես է եկել իր ինքնակենսագրականում։
Նշվում է, որ այդ ժամանակ Հարիսոն Ֆորդն ամուսնացած է եղել։ The Princess Diarist հուշագրության համաձայն՝ 19-ամյա Ֆիշերի և 33-ամյա Ֆորդի հարաբերություններն «ինտենսիվ» են եղել։
«Աշխատանքային օրերին մենք Խանը և Լեյան էինք, հանգստյան օրերին՝ Քերի և Հարիսոն»,-խոստովանել է դերասանուհին։
Չնայած սիրավեպը կարճ է տել, Ֆիշերը պնդում է, որ մինչև հիմա քնքշանքով է հիշում դրա մասին։













































