Գերմանացի փրկարարները ստիպված են եղել քանդել տան պատը՝ սրտի կաթված տարած 400 կգ կշռող տղամարդուն հոսպիտալացնելու համար: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Նրան տանից դուրս բերել չի հաջողվել դռների միջով: Տան պատը քանդելով՝ հիվանդին նստեցրել են բուլդոզերի «փորող ձեռքում» և տարհանել:
29-ամյա Մայքլ Լեբերգերն արտակարգ ծառայություն էր զանգահարել՝ սրտի շրջանում ցավ զգալով: Բժիշկներին հաջողվել է բարելավել նրա առողջական վիճակը:












































