Իտալացի գիտնականները վերջապես պարզել են քարացած նյութի ծագումը, որը 2011թ. հայտնաբերվել էր Միջերկրական ծովի ափին:
Պարզվում է՝ մոխրադեղնավուն քարացած, մոտ կես մետրանոց գնդիկները քարացած ամբրա են: Մանրամասները ներկայացված են Geology ամսագրում:
Ամբրան ձևավորվում է կաշալոտների մարսողական համակարգում, դուրս է գալիս կենդանիների օրգանիզմից ու փոփոխության ենթարկվում ծովային ջրի ազդեցության ներքո:
Ծովափ նետված ամբրան կորցնում է նախնական տհաճ համը ու դառնում արժեքավոր հումք պարֆյումերային արտադրությունում: 1 կգ բնական ամբրան արժե մոտ 20 հազար դոլար:
Պերուջայի համալսարանի գիտնականների գտածոն, սակայն, պարֆյումերների համար կորցրել է իր գրավչությունը, քանի որ այն 1.75 մլն տարեկան է:







































