ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի 5-ամյա թոռնուհու՝ Արաբելլա Քուշների տեսանյութը պայթեցրել Է Չինաստանի սոցցանցերը: Հոլովակը 2016 թվականի սկզբին հրապարակվել Էր միլիարդատիրոջ դստեր՝ Իվանկա Թրամփի Instagram-հաշվում, սակայն չինական Weibo սոցցանցում այն մեծ տարածում է ստացելմիայն նոյեմբերին։:
Տեսագրության մեջ աղջնակը չինական Ամանորի առթիվ արտասանում Է Թան կայսերական դինաստիայի ժամանակների դասական բանաստեղծություն: Տոնի կապակցությամբ Քուշները կրում է ավանդական չինական կարմիր զգեստ:
«Արաբելլան բանաստեղծություններ ու երգեր Է կատարել Ջարեդի, Ջոզեֆի ու ինձ համար: Դա հիասքանչ Էր»,-հայտնել Է Թրամփը տեսանյութին կից գրառման մեջ:
Օգտարերերը հիացել են աղջնակի ընդունակություններով ու չինական դասական բանաստեղծությունների նրա իմացությամբ: «Ինձ Թրամփը բնավ դուր չի գալիս, բայց նրա երեխաներն ու թոռները բավականին համակրելի են»,-նշել Է Weibo-ի օգտատերերից մեկը:
Արաբելլա Քուշները Իվանկա Թրամփի և Ջարեդ Քուշների դուստրն Է:














































