Եգիպտոսի նախագահի անձնակազմն այսօր հայտարարել է երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման դիվանագիտական և միջնորդական ջանքերի ձախողման մասին:
Պետության ժամանակավոր ղեկավարի գրասենյակի կոմյունիկեում նշվում է, որ կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում են «Մուսուլման եղբայրները»: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ առաջին փոխվարչապետ և պատպանության նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին հայտարարել է, որ չի ցանկանում ենթարկվել ճնշման և բանակցություններ անցկացնել «ժողովրդի կամքին հակառակ»:
Նախկինում Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ նոր իշխանությունները հակված են երկխոսության, և ոչ ոքի չեն բացառում երկրի քաղաքական գործընթացից:










































