ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 5-ին ստորագրել է հրամանագիր:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խչատուրովի զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 30-ից երկարաձգել մինչև 2017 թվականի մայիսի 1-ը։










































