Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում տեղեկատվական համացանցի տիրույթում պետության ղեկավարին՝ նախագահին, վիրավորելու փորձերը կպատժվեն քրեական պատասխանատվությամբ։
Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովն այդ առաջարկն ուղարկել է խորհրդարան Ադրբեջանի քրեական օրենսգրքի 323.1 հոդվածում ուղղումներ մտցնելու համար։
Ուղղումը ենթադրում է ԶԼՄ-ներում կամ տեղեկատվական ինտերնետային ռեսուրսներում երկրի նախագահին վիրավորելու համար սահմանել 500-1000 մանաթի տուգանք, կամ մինչև 2 տարվա ուղղիչ աշխատանքներ կամ մինչև 2 տարվա ազատազրկում։
Բացի այդ, առաջրկվում է հավելել հատուկ կետ, ըստ որի՝ եթե տվյալ գործողությունը կատարվել է ֆեյք անունից, օգտահաշվից, ապա տվյալ դեպքում սահմանել 1000-1500 մանաթ տույժ կամ էլ մինչև 3 տարվա ազատազրկում։








































