IBM-ը ստացել է Google-ի ու մի քանի այլ բարձրտեխնոլոգիական ընկերությունների աջակցությունը Intel-ի դեմ՝ սեփական չիպերի ընդլայնման համար: Նման դաշինքը թույլ կտա շատ ընկերությունների կիրառել Power տեխնոլոգիայի հիման վրա IBM-ի միկրոպրոցեսորների կոնստրուկցիան, որը մինչ օրս կիրառվում էր միայն կորպորացիայի սեփական սերվերներում: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Մասնակիցները նշել են, որ իրենք նույնպես կարող են կիրառել IBM-ի տեխնոլոգիան սեփական միկրոչիպերի արտադրությունում:
Դաշինքը կոչվել է OpenPower Consortium, որում ներառված են Սիլիկոնե հովտի չիպեր արտադրող Nvidia, ցանցային տեխնոլոգիաների իսրայելական մշակող Mellanox Technologies ընկերությունները, սերվերների թայվանական արտադրող Tyan Computer Corp-ը:











































