Գլենդելի երկու բնակիչներ ձերբակալվել են բնակարանային կողոպուտի կասկածանքով: Ձերբակալությունը կատարվել է այն պահին, երբ նրանք փորձել են փախչել տնից: Այս մասին հայտնում է Gledale News-Press-ը:
38-ամյա Գագիկ Մանուկյանն ու 44-ամյա Արարատ Բաբախանյանը կալանքի տակ են վերցվել: Գլենդելի ոստիկանության փոխանցմամբ՝ կողոպուտը տեղի է ունեցել Ռոսմոյն շրջանում:
Ականատեսները տեսել էին սպիտակ «Մերսեդեսը», որում գտնվող տղամարդիկ այնուհետև ակտիվություն էին դրսևորել տներից մեկում: Ոստիկանները դեպքի վայր էին հասել ժամանակին:
Իրավապահները տնից դուրս գալիս նկատել են Մանուկյանին, սակայն նա փախուստի է դիմել, անցել է մի քանի բակ, սակայն բռնվել է ցանկապատից ցատկել փորձելիս:
Ոստիկանության փոխանցմամբ՝ Բաբախանյանին էլ հայտնաբերել են «Մերսեդեսի» հետևի նստարանի մոտ թաքնված: Նրանց հաջողվել է 20 րոպեում բերման ենթարկել: Իրավապահները բակերում շաղ տված ոսկե զարդեր են հայտնաբերել:










































