ԱԺ խորհրդարանում շարունակում է քննարկվել Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը, դիմելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանին, նշեց, որ ամենակարևոր վստահության խնդիրն է. «Քաղաքացին պետք է տեսնի, որ իր հացի փողից կտրած գումարը գնում է ուղիղ այդ հիմնադրամ» :
«Տարբեր աղբյուրներ կան՝ գազի սպասարկման վարձը որևէ մեկիս տանը ոչ մի օգուտ չի բերում, տասնյակ միլիարդից ավելի է տարեկան, և մենք այսօր ընկել ենք սոված ժողովրդի գրպանից փող ենք հանում, հարցը 1000 դրամը չէ:
ՊՆ նախկին և ներկա աշխատակիցների ջիպերն ու տները բավարար են՝ հասկանալու, թե ովքեր են կոռումպացվածները, այդ միջոցները բավարարեն են հետ բերելու այն, ինչի համար մենք հիմնադրամ ենք ստեղծում»,- նշեց Հ. Բիշարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































