Նյու Յորքի համալսարանի գիտնականները գտել են «չար մոր» գենը, որը ստիպում է կնոջը հաճախ ծեծել երեխային և բղավել նրա վրա: Ընդ որում, նման որակներ դրսևորվում են տնտեսական ճգնաժամի պայմաններում՝ գրում է The Daily Mail-ը:
Համաձայն վիճակագրության՝ դաստիարակության նման դաժան մեթոդներն ԱՄՆ-ում սկսել են հաճախ կիրառվել 2007-2009 թվականներին՝ մեծ մասամբ տրամադրությունը կարգավորող գենի մուտացիա ունեցող կանանց կողմից: Ծնողների ավելի քան 50 տոկոսն ունեցել են դոֆամինի քանակը կարգավորող DRD2 գենում համապատասխան փոփոխություն:
Երբ տնտեսական իրավիճակը բարելավվել է, գենետիկ մուտացիայով կանանց մոտ ագրեսիվության մակարդակը նվազել է: Ընդհանուր առմամբ փորձագետներն ուսումնասիրել են 1998-2000 թվականներից ծնված մոտ 5000 երեխաների և նրանց մայրերին: