Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի մատակարարումների շուրջ տիրող իրավիճակը։
Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։ Պուտինը մասնավորապես Մերկելին զուշացրել է, որ օդերևութաբանների կանխատեսումներով սպասվում է սառը ձմեռ, ինչի համար էլ կարող են առաջանալ Ուկրաինայի կողմից Եվրոպային մատակարարվող ռուսական գազի չարտոնյալ կրճատման ռիսկեր՝ գործող պայմանագրերին համապատասխան։
Դրա հետ կապված՝ կողմերը պայմանավորվել են այդ հարցով շփումներ անցկացնել Եվրոպական հանձնաժողովի, Ռուսաստանի էներգետիկայի նախարարության ու «Գազպրոմ»-ի ղեկավարության մասնակցությամբ։
Մերկելն ու Պուտինը քննարկել են նաև Ուկրաինայի հակամարտության հարցը։ Նրանց մասնավորապես մտահոգել է այն, որ Դոնբասում նախկինի նման խախտվում է լռության ռեժիմը։ Նրանք ընդգծել են Մինսկյան համաձայնագրերի իրագործման համատեղ աշխատանքները, այդ թվում նաև հոկտեմբերի 19-ին Բեռլինում անցկացված «նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքները։








































