Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քաշմիրի սահմանագծին հնդկական կողմի հրետակոծության հետևանքով զոհվել է պակիստանցի 7 զինվոր։
Այդ մասին հայտնել է պակիստանյան բանակի մամլո ծառայությունը, ըստ որի՝ միջադեպը գիշերը գրանցվել է Բհիմբեր շրջանում։ Նյու Դելին հաստատել է հրետակոծության փաստը, սակայն մանրամասնել է, որ հնդկական հրետանին միայն պատասխանել է շփման գծի այն կողմից արձակված կրակին։
Հնդկական բանակի մամլո ծառայությունը հայտնել է սահմանի մյուս հատվածներում բազմաթիվ փոխհրաձգությունների մասին։












































