«Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում առայժմ զուտ խոսքերի տեսքով է: Ճիշտ է, շատ քաղաքական ուժեր հանդես են եկել տարբեր քաղաքական հայտարարություննով, նրանց ղեկավարները խոսել են ընդհանուր բևեռ ձևավորելուց մինչև անհատապես հանդես գալու մասին 2017-ի ընտրություններին, բայց դեռևս կոնկրետ գործողություններ չկան և դեռևս տեսանելի չեն հստակ քայլեր: Շատ դեպքերում ամբիցիաները ցույց են տալիս, որ դեռևս քաղաքական ուժերը պատրաստ չեն միասնաբար գնալու ընտրություններին, որովհետև առաջնորդության հարց կա: Առաջինը լինելու, որպես միակ ընդդիմադիր քաղաքական ուժ հանդես գալու մոլուցքը բոլորի մոտ առկա է, դա թույլ չի տա, որ նոր շարժումներ ձևավորվեն»: Այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ շատերի համար նույնիսկ անհասկանալի է, թե ինչպես է ձևավորվելու այն քաղաքական դաշտը, որում տեղի են ունենալու ընտրությունները: Ըստ Գ. Իսագուլյանի, դա կախված է նաև նրանից, թե Գագիկ Ծառուկյանը կվերադառնա մեծ քաղաքականություն, թե ոչ: Շատերը հույս են կապում դրա հետ, շատերը ընդհակառակը, համարում են, որ իրենց բոլոր հույսերը, որ ունեին՝ քաղաքական նշաձող գրավելու հետ կապված, հօդս կցնդեն:
Գառնիկ Իսագուլյանի դիտարկմամբ՝ հնարավոր է Ծառուկյանը վերադառնա՝ իրեն հենարան ընտրելով ոչ ԲՀԿ-ին:
Մանրամասները՝ տեսանյութում:








































