Խորհրդարանում քննարկվում է Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս 1000-ական դրամ գանձել:
ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է կարգավորվելու պայմանագրային զինծառայողների հարցը:
Պատգմավորը նաև հարցրեց՝ արդյո՞ք հիմնադրամի միջոցները միայն մարտական գործողությունների ժամանակ վիրավորվածների կամ զոհվածների ընտանիքների համար են նախատեսված, որովհետև ծնողի համար տարբերություն չկա՝ իր որդին մահացել է զորամասո՞ւմ՝ պատերազմո՞ւմ, թե՞ ներքին վարքագծի կանոնները խախտելու հետևանքով:
Մանրամասները՝ տեսանյութում:










































