Ամերիկյան Mead Johnson ընկերությունը, որը աշխարհում ամենահայտնի մանկական կաթնային խառնուրդների արտադրողներից է, երեքշաբթի օրը հայտարարել է, որ Չինաստանի կառավարությանը կվճարի 33 մլն դոլար տուգանք: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ընկերության ներկայացուցիչները հստակեցրել են, որ տուգանքի վճարումը կապված է հետաքննության հետ, որը Չինաստանի իշխանությունները սկսել են Mead Johnson-ի դեմ՝ ընկերությանը կասկածելով հակամրցակցային գործունեության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վերոնշյալ ընկերությունը, ինչպես մանկական կաթնային խառնուրդներ արտադրող այլ հայտնի ընկերություններ, հայտարարել են, որ Չինաստանի զարգացման և բարեփոխումների հարցերով պետական կոմիտեն կասկածում է իրենց գնային գործարքի մեջ: