Իրանը հետաքրքրված է ռուսական սպառազինությամբ և տեխնիկայով։ Խոսքը մասնավորապես է T-90 տանկերի, հրանոթային համակարգերի, ինքնաթիռների, ուղղաթիռների մասին է։ Հավանական գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 10 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Պաշտպանության և անվտանգության հարցերով դաշնային խորհդրի կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը։
«Բանակցություններն ընթանում են, հիմքը կա, պորտֆելը կազմում է շուրջ 10 միլիարդ ԱՄՆ դոլար»,-ասել է Օզերովը։
Միևնույն ժամանակ մատակարարումները կարող են իրականացվել միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի համաձայնությամբ։











































