Օսլոյի համալսարանի ղեկավարությունը չի ընդունել ահաբեկիչ Անդրես Բրեյվիկին քաղաքագիտության ֆակուլետ՝ ոչ բավարար պատրաստվածության պատճառով: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
«Մենք հանգել ենք այն եզրակացության, որ նա բավարար չափով պատրաստ չէ քաղաքական գիտությունների կուրսն ուսումնասիրելու համար»,- ասել է համալսարանի ռեկտոր Օլե Պետերա Օտերսենան:
Նշենք, որ համաձայն Նորվեգիայում գործող օրենքի՝ բանտարկյալները կարող են կրթություն ստանալ:






































