Եգիպտոսի անվտանգության ուժերը Սինայի թերակղզու հյուսիսային մասում գործող 14 գրոհային են ոչնչացրել: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով թերակղզում ահաբեկիչների օջախների վերացման գործողությանը ներգրավված բանակային զորամիավորման շտաբի ներկայացուցիչ գնդապետ Մուհամմեդ Սամիրին:
Նա նշել է, որ անվտանգության ուժերը ոչնչացրել են գրոհայինների հավաքման հինգ կետ, որոնցում նրանք հարձակումներ են ծրագրել ոստիկանների վրա և որտեղից զինված հարձակումներ են գործել Շեյխ-Զուվեյդ և Ռաֆահ բնակավայրերի մեձակա շրջաններում: Ոստիկանությունը նաև ոչնչացրել է կիրառության պատրաստ տասից ավելի հզոր պայթուցիկ սարք, ջիպ, որի վրա տեղակայված է եղել խոշոր տրամաչափի գնդացիր, մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք է հայտնաբերել:
Սամիրը հավելել է, որ ներկայումս շրջանը, որտեղ իրականացվել է գործողությունը, անվտանգության ուժերն արգելափակել են: Արգելափակման նպատակն է՝ թույլ չտալ դուրս գալ շղթայից գրոհայիններին, որոնց հաջողվել է թաքնվել տեղի բնակչության մեջ:
Սինայի թերակղզու հյուսիսում արտակարգ դրության ռեժիմը սահմանվել է 2015 թվականի հոկտեմբերին։
Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ իսլամական զինյալները հարձակում գործեցին բանակային անցակետի վրա և սպանեցին 53 զինծառայողի։












































