Թունիսի Սահմանադրական ասամբլեայի խոսնակ Մուստաֆա Բեն Ջաֆարն ինքն իրեն հեռացրել է աշխատանքից՝ «մինչև ընդդիմությունն ու կառավարությունը բանակցությունների սեղանի շուրջ չնստեն:
Ելույթ ունենալով պետական հեռուստատեսությամբ՝ Բեն Ջաֆարը նշել է, որ այդ որոշումը կայացրել է երկրում քաղաքական ճգնաժամի շուտափույթ կարգավորման նպատակով:
Մահմեդական իշխանությանը հեռացնել փորձող աշխարհիկ ընդդիմությունը պահանջում է արձակել Սահմանադրական ասամբլեան, որը զբաղված է երկրի գլխավոր օրենքի ստեղծմամբ:











































