Ֆիլմը, որի սյուժեն ամբողջովին վերցված է «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» խորհրդային հայտնի ֆիլմից, ակտիվորեն գովազդվում է Հնդկաստանում:
Հնդկական ֆիլմը կրում է «Սիրում եմ Նոր տարին» անվանումը, դեպքերը տեղի են ունենում Նյու Յորքում, իսկ բժշկի փոխարեն բնակարան է մտնում Ուոլ-Սթրիթից մի բանկիր:
Հատկանշական է, որ հնդկական ֆիլմի հեղինակներից ոչ մեկը ոչ մի տեղ չի նշել, որ ֆիլմի գաղափարն ու սյուժեն ամբողջովին վերցված է Էլդար Ռյազանովի ֆիլմից:








































