Ըստ Վաշինգտոնի պաշտոնական տվյալների՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկսվելուց՝ 2008-ից ի վեր ԱՄՆ-ում պետական պարտքը 5 տրիլիոնից հասել է 16 տրիլիոնի: Պարտքի մարումն ընկնում է հարկատուների ուսերին, ովքեր ստիպված են յուրաքանչյուր տարի վճարել պարտքի տոկոսները, որոնք կազմում են 220 մլն դոլար:
Այսպիսի մեծ պարտքը կուտակվել է կառավարության՝ ճգնաժամից դուրս գալու համար աննախադեպ միջոցառումների պատճառով: 5 տարի առաջ ԱՄՆ դաշնային ռեզերվային ծառայությունը շատ ակտիվներ է գնել: Անհրաժեշտություն է առաջացել ստեղծել բյուջեի երկարաժամկետ ապահովում՝ տոկոսադրույքները նվազեցնելու և տնտեսության մեջ ներդրումների համար:
Այսպիսով, գումարը մեծացել է յուրաքանչյուր տարի:
ԱՄՆ-ի պետական պարտքն իր մեջ ներառում է առանձին նահանգների, ընկերությունների և ֆիզիկական անձանց, ապագա սոցիալական վճարումները և այլն, այսինքն՝ այն գումարները, որոնք ԱՄՆ-ի դաշնային կառավարությունը պարտք է իր բոլոր վարկատուներին: Արդյունքում, ընդհանուր գումարը կազմում է 70 տրիլիոն դոլար: Նշենք, որ պրոֆեսոր Ջեյմս Համիլթոնը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչպես է իշխանություններին հաջողվել մարդկանցից թաքցնել նման հսկայական գումարները, հաղորդում է Russian.rt-ն:










































