Այսօր տեղի ունեցավ «Միասնություն» համազգային շարժման համագումարի բացումը: Ելույթով հանդես եկավ «Միասնություն» համազգային շարժման համագումարին Համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը: Նա նշեց, որ բոլոր նրանք, ովքեր կիսում են իրենց գաղափարները, պատրաստ են խանդավառությամբ իրենց գործն ու առօրյան նվիրել պետության զարգացմանը, կարող են միանալ շարժմանը:
«Մենք վստահ ենք մեր ուժերի վրա, հավատում ենք մեր գաղափարներին և համոզված ենք մեր հաղթանակի մեջ»,- հավելեց նա:
Շարժմանը միացել է «Հայազն» կուսակցությունը, որի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը կարևորեց շարժման դերակատարությունը երկրի համար:










































