ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման 7 տարում երրորդ անգամ հայտնվել է Vogue ամսագրի շապիկին։ Այս մասին հայտնում է People ամսագիրը։ Գործող նախագահ Բարաք Օբամայի կինը պատմել է առաջին տիկնոջ դերում իր փորձի մասին։
«Ես ութ տարում կարողացել են զբաղվել ծաղկագործությամբ, ձևավորմամբ, ժամանցով։ Առաջին տիկինը ստանում է այդ դերը, այդ պաշտոնում չեն ընտրվում… Եվ դա ազատության հիանալի պարգև է»,-ասել է ԱՄՆ առաջին տիկինը՝ ընդգծելով, որ հպարտանում է իր ժառանգությամբ։
Բարաք Օբաման նույնպես հպարտանում է նրանում, ինչ արել է Միշելը Սպիտակ տանը։
Միշել Օբաման նաև պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվել 8 տարիների ընթացքում դառնալ ոճի պատկերակ։ Նրա խոսքով՝ ինքը չի վախեցել փորձել որևէ նոր բան, իր համար կարևոր է իրերի հարմարավետությունն ու գեղեցկությունը, այլ ոչ թե դիզայների անունը։
Բացի այդ, նա խոստովանել է, որ կկարոտի Սպիտակ տունը, սակայն «հեռանալու ժամանակը եկել է»։













































