«Բարսելոնա»-ն կարող է հրաժարվել նոր պաշտպանի տրանսֆեր գնելու մտքից, հաղորդում է El Mundo Deportivo պարբերականը:
Կատալոնական ակումբը չի պատրաստվում 40 մլն եվրո վճարել «Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիզի տեղափոխության համար, իսկ «Լիվերպուլ»-ի խաղացող Դանիել Ագերի թեկնածությունը ակումբի մարզչական շտաբի մոտ կասկածանքներ է թողնում:
Թիմի նոր գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն պատրաստ է հույսը դնել Կարլես Պույոլի վրա:








































