ԱԺ ընտրություններից դեռևս մի քանի ամիս առաջ արդեն իսկ ուրվագծվում է, որ ընտրություններին մասնակցելու են մի քանի դաշինքներ։
Մասնավորապես, եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, ապա ընտրություններին մասնակցելու է դաշինքով՝ «Միասնություն» անվան տակ, որի մեջ մտնելու է ԲՀԿ-ն, ըստ ամենայնի՝ նաև Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը։
Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյան-Օսկանյան տանդեմը հայտարարի դաշինքով ԱԺ ընտրություններում մասնակցելու մասին։ Նրանց կարող է միանալ նա և Ամարասի Արթուրի՝ Արթուր Ալեքսանյանի նախաձեռնած շարժումը։
Իշխող ՀՀԿ-ն նույնպես ընտրություններին գնալու է դաշինքով և շատ հնարավոր է, որ այն չկրի ՀՀԿ անվանումը։
Դաշինքով են հանդես գալու նաև ՍԴՀԿ և ՀՌԱԿ-ը։ Ամենաբարդը ընդդիմադիր ուժերի միավորումն է։ «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը ընդունելի է գրեթե բոլորի համար, բայց պոտենցիալ միավորվողները թշնամանքի հասնող տարաձայնություններ ունեն միմյանց հետ։










































