Ֆրանսուհին գեյ զույգերին, որոնք կրծքի երեխաներ են որդեգրել, առաջարկել է վճարի դիմաց կերակրել նրանց փոքրիկներին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Փարիզի 29-ամյա բնակչուհին իր ծառայությունները գովազդում է կայքի միջոցով, հայտնում, որ ինքն առողջ է, որակավորված դայակ է: Ինչ վերաբերում է կրծքով կերակրելուն, նա մեկ օրվա ծառայությունը գնահատում է 130 դոլար:
Նրա խոսքով՝ ինքն արդեն մի քանի պատասխաններ է ստացել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 18-ին ստորագրել է միասեռ ամուսնությունների մասին օրենքը:








































