ԱԺ-ում այսօր «Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով անարդյունավետ ծախսերին, մտահոգություն արտահայտեց. «Մինչև ե՞րբ պետք է մեր երկրում բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք նաև այլևս պաշտոնյաներ չեն, նախկին պաշտոնյաներ են, շրջեն պետական անվտանգությունով, փարոսիկներով մեքենաներով, որոնց հարկերը էլի մենք են վճարում»:
Պատգամավորը նկատեց, որ հիմնական դժգոհությունը նրա համար է, որ հավաքագրված հարկերը արդյունավետ չեն օգտագործվում և չեն ծախսվում. «Հարց է առաջանում, որ այս պարագայում, մենք այս խնդիրը չշտկած, նոր հարկատեսակ ենք սահմանում: Բնականաբար դա սուրբ գործի համար է, բայց դժգոհություն է առաջանում, թե բա ինչ եղավ այն»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































