Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ռազմական դրություն մտցնելու դեպքում կարգելվի հանրահավաքների, փողոցային երթերի, պիկետներ անցկացումը։
Այդ ամենը նախատեսում է փոփոխություններ կատարել «Ռազմական դրության մասին» օրենքում։ Ուղղումները նախատեսում են ռազմական դրության ռեժիմն ապահովելու համար արգելել կամ սահմանափակել հավաքների, հանրահավաքների, փողոցային երթերի, ցույցերի ու պիկետների, ինչպես նաև զանգվածային այլ միջոցառումների անցկացումը։
Նոր օրինագծով նախատեսվում է ռազմական դրություն հայտարարել օտար պետության կամ պետությունների կողմից Ադրբեջանի տարածքի փաստացի բռնազավթման, Ադրբեջանին պատերազմ հայտարարելու, իրական զինված հարձակման վտանգի, շրջափակման, ինչպես նաև շրջափակման իրական վտանգի ստեղծման դեպքում։











































