Նոյեմբերի 12-ին, «Doubletree by Hilton» հյուրանոցում տեղի է ունենալու «Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովը: Շարժման լրատվական ծառայությունից Armtimes.com-ի փոխանցել են, որ ծրագրային ելույթներով հանդես կգան «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը, համակարգող խորհրդի անդամներ՝ քաղաքագետ Խաչիկ Գալստյանը, «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը և Շարժման այլ մասնակիցներ: Կհնչեն հայտարարություններ՝ նորաստեղծ շարժման նպատակների, անելիքների, ռազմավարության մասին: Համաժողովին ներկա կլինեն Շարժման համախոհներ և հյուրեր:
Հարցին՝ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը կա՞ հյուրերի ցանկում, շարժման լրատվականից հայտնեցին, որ «Միասնություն» համազգային շարժման առաջին համաժողովին հատուկ հրավիրվածներ չկան:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում







































