Շվեյցարիայի իրավապահ մարմինները կալանք են դրել Ալմաթիի նախկին քաղաքապետ Վիկտոր Խրապունովի ընտանիքի ակտիվների վրա՝ մինչև չպարզվի դրանց ծագման օրինականությունը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Ղազախստանի տնտեսական ու կոռուպցիոն հանցավորության դեմ պայքարի ծառայության մամլո ծառայության այսօր տարածած հաղորդագրությունը:
«Ներկայում Շվեյցարիայի պատկան մարմինները կալանավորել են Խրապունովների ընտանիքի ակտիվները մինչ դրանց ծագման օրինականությունը կճշտվի, առգրավվել են բանկային, ֆինանսական ու այլ փաստաթղթեր՝ ուսումնասիրելու և դրանց հիման վրա գործով անցնող անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ֆինանսական ոստիկանության կայքում:
Ավելի վաղ ֆինանսական ոստիկանության ներկայացուցիչը հայտնել էր, որ գործակալությունը հետազոտում է Խրապունովների դեմ հարուցված 20 քրեական գործ:
Խրապունովը 2008թ. մշտական բնակություն էր հաստատել Շվեյցարիայում, որտեղ արդեն հաջորդ տարի համալրել էր երկրի ամենաապահովված մարդկանց շարքը՝ 290-380 մլն դոլար կապիտալով:








































