Մոսկվայի սակարանում նոյեմբերի 11-ին կայացած առևտրաշրջանի ընթացքում դոլարի փոխարժեքը բարձրացել Է 54 կոպեկով՝ օգոստոսից ի վեր առաջին անգամ հաղթահարելով 66 ռուբլու նշագիծը: Եվրոն, իր հերթին, թանկացել Է մինչև 71,5 ռուբլի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:
Դոլարը և եվրոն վերջին օրերին չափազանց փոփոխական են այն անորոշության ֆոնին, որը կապված Է ԱՄՆ-ում միլիարդատեր Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելու հետ:










































