BMW-ի սեպտեմբերյան գլխավոր ցուցադրություններից մեկը ֆրանկֆուրտյան ավտոսրահում կայանալիք հիբրիդային i8-ի ցուցադրությունն է՝ հաղորդում է Edmunds պարբերականը: Այդ ավտոմեքենան գլխավորն է i-դասի էկոլոգիական շարքում՝ հուլիսին i3 քաղաքային ավտոմեքենայի ցուցադրությունից հետո:
i8-ը հանրությանն է ներկայացվել Vision EfficientDynamics կոնցեպցիայի տեսքով դեռ 2009թ.-ին: Նրա շարժիչի հզորությունը 393 ձիաուժ է:
Ավտոմեքենան վաճառքում կհայտնվի 2014թ.-ի սկզբին:











































