Քսենիա Սոբչակը, ով երեխայի է սպասում, ամբողջությամբ մերկացել է Tatler ռուսական ամսագրի համար։ Քսենիայի լուսանկարը կհայտնվի ամսագրի դեկտեմբերի համարի շապիկին։ Լուսանկարը կրկնօրինակում է Vanity Fair-ի համար արված աշխարհահռչակ դերասանուհի Դեմի Մուրի հայտնի ֆոտոսեսիան։
Ամսագրին տված հարցազրույցում Քսենիան պատմել է այն, ինչի մասին նախընտրել է միշտ լռել։ Նա երազում է դուր գալ իր ամուսնուն։
«Գեղեցիկ լինել, այլ ոչ թե մարզահագուստով, տխմար տեսքով, երբ Մաքսիմն ասում է. «Ինչ նման ես պինգվինի: Թո՛ղ լուսանկարեմ քեզ»,- ծիծաղելով ասել է Սոբչակը:
Համացանցում շշուկներ են տարածվել, որ Քսենիան արդեն ծննդաբերել է և դուստր է ունեցել, որին կոչել են Աննա, սակայն տեղեկատվությունը պաշտոապես դեռ չի հաստատվել։












































