ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկրի տարածքում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ անցկացվող ցույցերն անվանել է «անարդար»։
«Ունեցել ենք շատ բաց և հաջող նախագահական ընտրություններ։ Այժմ պրոֆեսիոնալ ցուցարարները, որոնց հրահրում են ԶԼՄ-ները, բողոքում են։ Շատ անարդար է»,-գրել է Թրամփը Twitter-ում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, որի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017թ․ հունվարի 20-ին։








































