Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է 4 մարդու նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք կապված են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ։
Այդ մասին նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում. «Այսօրվա գործողություններն ԱՄՆ-ի հասարակությանն ու միջազգային հանրությանը իրազեկում են, որ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ն նախկինի նման ակտիվորեն զբաղվում է ահաբեկչական գործունեությամբ՝ քողարկվելով «Ջեբհաթ Ֆաթհ աշ-Շամ» անվան ներքո»։
Ընդգծվում է, որ պատժամիջոցների տակ են հայտնվել Սիրիայի քաղաքացի Ջամալ Հուսեին Զայնիան, Սաուդյան Արաբիայի քաղաքացի Աբդալլահ Մուհամմադ բին Սուլեյման ալ-Մուհայսինը, Հորդանանի քաղաքացի Աշրաֆ Ահմադ Ֆարի ալ-Ալլաքը և Մակեդոնիայի քաղաքացի Աբդուլ Ջաշարին։










































