Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը հուսով է, որ բոլոր կողմերը կպահպանեն միջուկային համաձայնագիրը, սակայն երկիրն ունի իրավիճակից դուրս գալու տարբերակներ, եթե դա տեղի ունենա։
Այդ մասին Բրատիսլավայում իր սլովակ գործընկեր Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը.
«Բնականաբար մեր հնարավորությունները սահմանափակ չեն, սակայն մենք հուսով ենք, մենք կնախընտրեինք, որ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմանները կատարվեին ողջ ծավալով»։
Ավելի վաղ Զարիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է հավատարիմ մնա իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ստորագրված համաձայնագրին։











































