Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտադիր է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել Բրյուսելում կայանալիք առաջիկա գագաթնաժողովում, որն անցկացվելու է դեկտեմբերին։
Այդ մասին լրատվամիջոցին հայտնել են ԵՄ-ի դիվանագիտական շրջանակներում նրա հինգ աղբյուրները։
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ քանի որ Ուկրաինայում չկան փոփոխություններ, չկան պատճառներ՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը չընդլայնելու համար։
Ընդգծվում է, որ ԵՄ-ը ձգտում է պատժամիջոցները երկարաձգել նախքան ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի անցնելը։ Նրա երդմնակալության արարողությունը նշանակված է 2017 թվականի հունվարի 20-ին։
Սեպտեմբերին ԵՄ-ը մինչև 2017 թվականի մարտը պաշտոնապես երկարաձգել էր Ռուսաստանի ու Ուկրաինայի 146 քաղաքացու ու 37 իրավաբանական անձանց հանդեպ պատժամիջոցները։








































