Գնդապետ Սամվել Հովսեփյանի՝ Ադմիրալ Սամոյի, հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին, ժամը 17։30-ին, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, ժամը 13։00-ին, Եռաբլուր պանթեոնում։
Հիշեցնենք, Սամվել Հովսեփյանը մահացել է երեկ, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում:








































