Ռահուլ Գանդին՝ իշխող Հնդկական ազգային կոնգրեսի փոխնախագահը, ընդդիմության կողմից սուր քննադատության է ենթարկվել այն արտահայտության համար,որում նա աղքատությունը կոչել է «մտքի վիճակ»: Այս մասին 41-ամյա Գանդին հայտարարել էր Ալլահաբադ քաղաքում անցկացված սոցիոլոգիական համաժողովի ժամանակ՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ աղքատությունը սննդի, փողի կամ նյութական այլ իրերի պակասը չէ:Նրա կարծիքով՝ եթե մարդն ինքնավստահ է, ապա կարող է հաղթել աղքատությունը:
Ընդդիմության ներկայացուցիչները կարծում են, որ Գանդիի խոսքերը վկայում են այն մասին, թե որքան է իրականությունից կտրված ապագայում վարչապետի պաշտոնի հնարավոր հավակնորդը:








































