Ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգը Instagram-ի իր էջի միջոցով կանադացի հիփ-հոփ կատարող Դրեյքին խնդրել է օգնել տուն գտնել Տորոնտոյում։
Ռեփերը քաղաքի լուսանկարն է հրապարակել սոցիալական ցանցում՝ հետևյալ գրառմամբ․ «Իմ նոր տունը։ Դեյք, ինձ բնակարան է պետք։ Եղբայրներ, թող գրողի ծոցը գնա ամեն ինչ, տեղափոխվում եմ Տորոնտո»։
Սնուփ Դոգը հրապարակել է նաև տեսանյութ, որում բեմադրել է Կանադա տեղափոխվելը։ Ռեփերը նշել է, որ իր տեղափոխության պատճառը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելն է։
Նշենք, որ ամերիկացի մի շարք աստղեր, այդ թվում՝ Շերը, Լենա Դանեմը, Էմի Շումերը և Մայլի Սայրուսը, հայտարարել էին Թրամփի ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն լքելու ցանկության մասին։












































