ԱՄՆ բանակի զինծառայողները գումարի ու թմրանյութի դիմաց մասնակցում են պատժիչ գործողությունների կամ փոխանցում են մարտեր վարելու իրենց փորձը:
«Վերջին շրջանում մենք հաճախ ֆիքսում ենք դեպքեր, երբ ԱՄՆ բանակի զինվորները զբաղվում են նման գործերով»,- FoxNews հեռուստաալիքին հայտնել է Stratfor Global Intelligence մասնավոր հետախուզական ընկերության փոխնախագահ Ֆրեդ Բուրտոնը:
Նրա խոսքով՝ այն, որ ամերիկացի պրոֆեսիոնալ զինվորականները համագործակցում են թմրակարտելների հետ, առաջացնում են լուրջ մտավախություններ:
Ընկերության կայքում կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են ԱՄՆ պաշտպանները մարտնչում թմրավաճառների հանցախմբերում:
Փորձագետները ստեղծված իրավիճակը բացատրում են նրանով, որ Իրաքում պատերազմի ժամանակ բանակ էին տանում բոլորին անխտիր: Այդ իսկ պատճառով էլ հայրենիքի շատ պաշտպաններ օգտագործում են ձեռ բերած գիտելիքները՝ «գումար աշխատելու համար»:












































