ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 10-ին Երիտասարդության համաշխարհային օրվա և Ուսանողների միջազգային օրվա առթիվ քաղաքական և հասարակական կյանքում ակտիվ գործունեություն ծավալելու համար պարգևատրել է մի խումբ երիտասարդների: Շուրջ 25 երիտասարդներ պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, ՀՀ ԱԺ պատվոգրով ու շնորհակալ ագրով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով երիտասարդներին, կարևորել է նրանց դերը մեր երկրի զարգացման ու հզորացման գործում: Գալուստ Սահակյանը երիտասարդներին մաղթել է մասնագիտական հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:
Միջոցառման ավարտին երիտասարդները լուսանկարվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ:











































