Լոս Անջելեսի Երեխաների եւ ընտանիքի գործերի դեպարտամենտը փակել Է հետաքննությունը դերասան Բրեդ Փիթի նկատմամբ, որին կասկածում Էին երեխաների հետ դաժան վարվեցողության մեջ, հաղորդում է BBC-ին:
Սոցիալական ծառայությունները ստուգել են հաղորդագրություններն այն մասին, որ Փիթն իր 15-ամյա որդուն՝ Մեդոքսին, հարվածել Է մասնավոր ինքնաթիռում:
Փիթի կինը՝ Անջելինա Ջոլին, ապահարզան Էր տվել ենթադրյալ միջադեպի հաջորդ օրը: Նա որպես ապահարզանի պատճառ նշել Էր «անհաշտելի տարաձայնությունները»:
Լոս Անջելեսի սոցիալական ծառայությունները չեն հաստատել երեխաների հետ դաժան վարվեցողության կապակցությամբ Փիթին առաջադրված մեղադրանքը:
Նոյեմբերի 8-ին հայտնի Է դարձել, որ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը պայմանավորվել են, որ երեխաներն ապրելու են մոր հետ, իսկ Փիթը նրանց պարբերաբար այցելելու Է:










































