ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության գործունեությունը կդադարեցվի: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել համապատասխան առաջարկություն:
«Վերացվում են ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող արհեստակցական, կրոնական կազմակերպությունների և կուսակցությունների գործունեության տեսչական գործառույթները, իսկ մնացած ոչ առևտրային կազմակերպությունների վերահսկողության գործունեության, այդ թվում՝ ստուգումների անցկացման գործառույթը վերապահվում է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ին»,- ասել է վարչապետը:
Նա նաև նշել է, որ Արդարադատության նախարարության ներքին խնդիրների պատշաճ իրականացման համար անհրաժեշտ վերահսկողության գործառույթները վերապահվում են ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության ծառայությանը: