Սիեթլ քաղաքի կենտրոնում, որտեղ անցկացվում է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ընտրված Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիա, հրաձգության հետևանքով 5 մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է Seattle Times-ը։
Ոստիկանության բրիգադները ժամանել են դեպքի վայր։
Սիեթլի ոստիկանությունն ավելի ուշ հայտարարել է, որ հրաձգությունը կապված չէ քաղաքում Թրամփի դեմ անցկացված ցույցի հետ։ Տեղի ունեցած շարժառիթների ու հրաձիգի գտնվելու վայրի մասին չի հաղորդվում։












































