Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ շնորհավորել է Դոնալդ Թրամփին։
Գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Թրամփի վարչակարգը կամրապնդի միջազգային համագործակցության կապերը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է ընտրված, սակայն ԱՄՆ նախագահ պաշտոնին դեռ չանցած Դոնալդ Թրամփին։
Օբաման զանգահարել է Թրամփին, շնորհավորել է նրան և նոյեմբերի 10-ին հրավիրել Սպիտակ տուն։










































