Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Աբդել Ազիզ Ալ-Սաուդը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ նրա ղեկավարությունը կայունություն կբերի Մերձավոր Արևելքին, հաղորդում է RIA Novosti-ն։
«Կցանկանայի ժողովրդի, թագավորության կառավարության և մեր անունից ջերմ շնորհավորանքներս հայտնել և բարեկամ ամերիկացի ժողովրդին ցանկանալ բարգավաճում։
Մենք հաջողություն ենք մաղթում ձեզ նոր պաշտոնում, որը անվտանգություն և կայունություն կբերի Մերձավոր Արևելքին և ամբողջ աշխարհին»,-ասվում է թագավորի ուղերձում։











































