ԱՄՆ-ը քննադատում է Վիետնամի իշխանություններին՝ նրանց կողմից ընդունված նոր օրենքի հետ կապված, որն արգելում է համացանցում պետության ներքին քաղաքականության հարցերի քննարկումը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Համաձայն №72 հրամանի, որն ուժի մեջ կմտնի այս տարվա սեպտեմբերին, սոցցանցերը կարող են օգտագործվել միայն անձնական տեղեկությունների փոխանակման համար:
Օրենքն արգելում է համացանցում նյութերի հրապարակումը, որը պարունակում է Վիետնամի կառավարության դիրքորոշումից տարբերվող կարծիք, կամ սպառնում է ազգային անվտանգությանը:
Երկրում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում ասվում է, որ ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է օրենքի դրույթներով, որը սահմանափակում է օգտատերերի միջև համացանցում տեղեկատվության փոխանակումը:
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը Վիետնամը ներառել է «համացանցի թշնամիների» ցուցակում:










































